«Արևաշապիկ» պատմվածքներ






Հեռավոր 1995-ին տպագրվեց արձակագիր Սմբատ Բունիաթյանի «Արևաշապիկ» պատմվածքների ժողովածուն, հեղինակի առաջին գիրքը: Ժամանակներ անցան, և պատմվածքները ժամանակի քննություն հանձնեցին՝ առ այս մնալով ընթերցողի հետաքրքրության սահմաններում: Այսօր իսկ քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են վերընթերցել «Արևաշապիկը»: Այս ժամանակահատվածը բերել է սերնդափոխություն, իսկ ավագ սերունդն իր հիշողությունն է փոխանցել գրականություն սիրող նորելուկներին՝ վկայելով 20-րդ դարավերջում եզակի և հայ գրականության համար եզակի այս գրքույկի գոյությունը: Ստացվել է այնպես, որ այսօրվա երիտասարդությունն ունի «Արևաշապիկ»-ը կարդալու ցանկություն և հետամուտ է դրան: 
Շրջանցելով ոչ հեռու անցյալում տպագրված բազմաթիվ գրախոսականներ, ստորև ներկայացնում ենք լրագրող և խմբագիր Մհեր Դավոյանի խոսքը, որ տպագրված է նրա հեղինակային «100 էջ» ամսագրում:






ԳԻՐՔ, ՈՐԸ ՉԻ ԵՂԵԼ ՎԱՃԱՌՔՈՒՄ

Այս գողտրիկ գրքույկի և ընթերցողի հարաբերությունը բանաստեղծության չափանիշներով է բնութագրվում: Հինգ պատմվածք, որ բանաստեղծականորեն գեղեցիկ՝ զգացողություններ ծնելու ունակ պատկերների և հենց այդ զգացողությունների, հույզերի, զգայական խռովք-պատկերների միաձուլումն են: Պատմվածքներ են՝ զգացմունքի «մասին», նկարագրված է կարոտը, պատմված է սերը, փորձ է արված ի սկզբանե բառով ուղղակիորեն անասելին, այնուամենայնիվ, փոխանցել խոսքի մեջ՝ շերտ առ նրբերանգ:

Լիարյուն, մշակված հայերենով են գրված «Արևաշապիկը», «նախանշանը», «Փրկեք մեր հոգիները», «Երկվությունը» և «Չգտնված վերնագրով պատմվածքը»: Ընդհանուր մի ռիթմով, ներդաշնակ տոնայնությամբ , իրենց ձևի մեջ՝ ամբողջական:

Գրքույկում զետեղվածը, հակառակ փոքր ծավալին, իր անուրանալի կշիռն ունի, յուրօրինակ խոսք է, ավարտուն ոճ է: 

Գրքույկի մեջ զետեղված է գրականություն:
Մհեր Դավոյան





















































































Комментариев нет:

Отправить комментарий