Հեղինակին ճանաչելու հրավեր










Սմբատ Բունիաթյան


Արձակագիր, թարգմանիչ, խմբագիր:

ՀԳՄ անդամ:

Չորս գրքի և մեկ պիեսի հեղինակ։

1.«Արևաշապիկ» (Պատմվածքներ, Եր., 1997թ.)։
 2.«Բառեր» (Թանկաներ, Եր., 2008թ.)։
3. «Ժողովող» (Թարգմանություն. Եր., 2013թ)։
4. «Ով է Աստծո նման» (Վեպ, Եր., 2018թ.)։
5. «Երջանկության երկու ժամը» (Դրամա 2 պատկերով, Եր., 2018թ.)։

1998 թ. Վսեվոլդ Գարշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար արժանացել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակին։

Ներկայում կյանքի է կոչել «Մեկ պատմվածք» մատենաշարը (12 հատորյակ)՝ հանդես գալով որպես հեղինակ, թարգմանիչ, խմբագիր, հրատակիչ:
Սմբատ Բունիաթյանն այսօր լրացնում է հայ գրականության այն բացը, որտեղ թերևս բացակայում են աբսուրդ ժանրի ստեղծագործություններ: Նրա նովելները, սկսած  2019 թվականի հունվարից,  հրատարակվում  են «Առավոտ» օրաթերթում՝ կանոնավոր հաճախականությամբ: Նովելների շարունակական շարքն ունի մեկ՝ ուշագրավ խորագիր. «Աբորիգենի աբսուրդ հուշերից»:


Հետևելով Աբսուրդ ժանրի լավագույն ավանդույթներին, հեղինակն անդրադառնում է հայ մարդու կենցաղին և նրա պետության շարունակ խորտակվող պետականությանը՝ երևակելով ճշմարտություններ, որոնք ճշմարիտ չեն կարող լինել, քանզի հղի են անհեթեթությամբ և ծնում են համարժեք օրենքներ, կենցաղ ու գոյաձև: Հեղինակը խոսում է՝ օգտագործելով  նուրբ-չափավոր երգիծանք:

 * * * 

Ծնվ. 28.08.1965 թ։
Ավարտել է Եղ. Չարենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։
Կրթվել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Մասնակցել է Արցախի պաշտպանական գործողություններին։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 «Գարուն» ամսագիր՝ արձակի բաժնի վարիչ։
«Անդրադարձ» շաբաթաթերթ՝ վերլուծաբան-լրագրող։
«02 Ոստիկանական տեղեկատու» շաբաթաթերթ՝ հատուկ թղթակից։
Հիմնադրել, խմբագրել ու տպագրել է «Թռուցիկ» շաբաթաթերթը։
«Երկրապահ» շաբաթաթերթ՝ պատասխանատու քարտուղար։

1998թ.–ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, համագործակցելով «Ընտրությունը քոնն է» հայ-ամերիկյան կազմակերպության հետ իրականացրել է լրատվական մոնիտորինգ։

2004-ին, համագործակցելով Եվրամիության Հանձնաժողովի կազմում ECHO՝ Հայաստանում մարդասիրական ծրագրեր իրականացնող գրասենյակի հետ, կազմել-խմբագրել է «Խորհուրդների շտեմարան» գիրքը։

Հետագա գործունեությունն ունի ազատ լրագրողական և ստեղծագործական ուղղվածություն:






Комментариев нет:

Отправить комментарий